Գլխավոր Լրահոս

Ցանկացած երկխոսություն դրական է, նաև՝ ԱՄՆ-ի հետ. Ասադ

Ցանկացած երկխոսություն դրական է, նաև՝ ԱՄՆ-ի հետ. Ասադ

Սիրիայի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև ուղղակի հաղորդակցություն ներկայում չկա. Ասադ

Ցանկացած երկխոսություն դրական է, և մենք պատրաստ են բաց լինել ցանկացած երկխոսության համար ցանկացած կողմի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարցերի շուրջ. այսպիսի հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը CBS News-ի լրագրող Չառլի Ռոուզի հետ զրույցում:

Պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ սիրիացի առաջնորդի հետ բանակցելու ԱՄՆ պոտենցիալ պատրաստակամության մասին հայտարարությանը, Ասադն ասել է. «Ես կասեի՝ այն, ինչ մինչև այսօր ունենք Սիրիայում, միայն հայտարարություններ են՝ ոչ մի հստակ բան, ոչ մի փաստ, ոչ մի նոր իրողություն՝ կապված մեր իրադրության, մեր խնդրի, մեր հակամարտության հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքական մոտեցման հետ,- ասել է Ասադը: - Սկզբունքորեն, կարող ենք ասել, որ ցանկացած երկխոսություն դրական է, և մենք պատրաստ են բաց լինել ցանկացած երկխոսության համար ցանկացած կողմի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարցերի շուրջ»:

Ասադը նշել է, որ Սիրիայի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև ուղղակի հաղորդակցություն ներկայում չկա: Ռոուզի հարցին, թե արդյոք կցանկանա՞, որ նման հաղորդակցություն սկսվի, Սիրիայի առաջնորդը պատասխանել է. «Ինչպես նշեցի՝ ցանկացած երկխոսություն դրական է, անշուշտ, առանց Սիրիայի ինքնիշխանությունը ճնշելու»:

***

Մարտի կեսին CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ ինքը բաց է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների համար՝ պատերազմական վիճակում գտնվող պետությունում խաղաղություն հաստատելու նպատակով:

«Ինչու՞,- հարցադրում էր արել Քերին: - Որովհետև բոլորն են հասկանում, որ ռազմական լուծում չկա, կա միայն քաղաքական լուծում»:

Սիրիայի Արաբական Հանրապետությունում արդեն չորս տարի է՝ քաղաքացիական պատերազմ է ընթանում, որը խլել է մոտ 220 հազ. կյանք: Հակամարտության վերջին շրջանում երկու կողմերը՝ կառավարական ուժերն ու ընդդիմությունը, առերեսվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վտանգին, որը նշանակալի տարածքներ է գրավել Սիրիայի հյուսիսում: ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան արդեն մի քանի ամիս է՝ տարածաշրջանում ռազմական օպերացիա է վարում իսլամիստների դեմ: Սպիտակ տան ներկայացուցիչները պնդում են, որ այդ հարցում Ասադի վարչակազմի հետ գործողությունների համակարգում չկա, մինչդեռ փետրվարին BBC-ի հետ զրույցում Սիրիայի նախագահն ասել էր, որ «Արևմուտքից ինչ-ինչ մեսիջներ ստանում են, սակայն ուղիղ համագործակցություն չկա»:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում