Գլխավոր Լրահոս

«Արտոնյալ» պատերազմներ. Շահան Գանտահարյան

«Արտոնյալ» պատերազմներ. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Արտոնյալ» պատերազմներ վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագուն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարևորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որևէ փորձ կատարելու համար։

Ամերիկյան մասնահատուկ ուժերը Սիրիայում հազվադեպ ցամաքային գործողության ընթացքում սպանեցին Իսլամական պետության (ԻՊ) բարձրաստիճան ղեկավարներից Աբու Սայաֆին: Աբու Սայաֆը ԻՊ-ի նավթի, գազի, ֆինանսական հարցերի և կապի  պատասխանատուն էր:

Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը փորձել են ձերբակալել նրան, սակայն նա հրաձգության ընթացքում սպանվել է։ ԱՄՆ-ը  հայտնել է, որ գործողությունը կատարվել էր իրաքյան իշխանությունների «ամբողջական համաձայնությամբ», սակայն սիրիական կառավարությունը նախօրոք տեղյակ չէր պահվել, որովհետև Ասադի վարչակարգը չի կարող ԱՄՆ-ի գործընկերը լինել։Մինչ, Լիբանանյան բանակը մարտեր է մղում Արսալի բարձունքներում ԻՊ-ի մոտ կանգնած և նրանց կողմից սնվող ծայրահեղականների դեմ։

Սիրիայի Քալամուն շրջանում մի կողմից «Հեզբոլլահի» և սիրիական բանակի, իսկ մյուս կողմից ԻՊ-ի զինյալների միջև պայքարը և ընդհարումները շարունակվում են։

Իրաքյան ուղղությամբ,  վարչապետն առաջին անգամ ճգնաժամի ողջ ընթացքում օգնության համար դիմել է նաև շիայական ցեղերին՝ կոչ անելով նրանց կանգնել սրբավայրերի պաշտպանության համար: Սա նշանակում է, որ ընդառաջելու դեպքում, իրաքյան գործընթացներում Իրանը կարող է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել, քանի որ Իսլամական հանրապետության իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ պատասխանատվություն են ստանձնում շիայական սրբավայրերի պաշտպանության համար: Ստացվում է այն, որ սիրական բանակն ու «Հեզբոլլահի»  (իմա Իրանը) կռվում են ԻՊ-ի դեմ, նույնպես իրաքյան բանակը ու իրանյան ուժերը կռվելու են դարձել ԻՊ-ի դեմ։ ԱՄՆ-ը սահմանափակ գործողություն է իրականացնում ԻՊ-ի ղեկավարների դեմ և «արտոնում» իրանյան միջամտությունը հակա-ԻՊ պատերազմին։ Մինչ սուննի-շիա պատերազմի եմենյան դրսևորումը պատերազմական սերիալի արարներն է ամբողջացնում։

Թվում էր, որ Թեհրան-Վաշինգտոն մերձեցման առաջին քայլերին զուգահեռ աստիճանաբար կթուլանար իրանյան միջամտությունը տարածաշրջանային պատերազմներին։ «Հեզբոլլահի» իբրև իրանյան բանակի լիբանանյան ստորաբաժանում, որոշակի ժամանակահատվածի համար երևութապես դադարեցնելուց հետո իր աշխուժությունը, վերստին բուռն կերպով մասնակցում է պատերազմին։ Նախադրյալները այնպես են հուշում, որ լուռ համաձայնություն կա արևմտյան ուժերի կողմից համաձայնություն տալու իրանյան ազդեցության ներքո գործող Հեզբոլլահին ներգրաւվելու իսլամական պետության բանակների դեմ մղվող պատերազմին։

Եվ թեև ամերիկյան հարվածը իսլամական ահաբեկչության դեմ մինչ այժմ շատ սահմանափակ գործողության սահմաններում է, այսուհանդերձ ցուցանիշ է զինվորական որոշակի վարքագծի։ Լուռ համաձայնությունը Իրանի և իր զինակիցների ներգրավվելուն, Եմենում, Իրաքում և Սիրիայում ու դեևս Լիբանանում խոսում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա որոշվող օրակարգերի մասին, որոնց ներառած են բաժանարար ծրագրեր շիա-սուննի ընդհարումների ծավալման շրջանների բաժանման, իրողական և նաև իրավական սահմանգծումների առաջադրանքներով։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում