Հայաստանից պատգամավորների հանդիպումը Լաթաքիայի հայկական եկեղեցում ապաստան գտած քեսապցիների հետ, մարտ, 2014թ.:
Սիրիայի խորհրդարանի հրավերով հունիսի 1-5-ը Դամասկոս կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը և Թևան Պողոսյանը, տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը:
2014թ. մարտին, Սիրիայում հայաբնակ Քեսապի վրա հարձակումից և շրջանի հայաթափումից հետո Սիրիա էր մեկնել ԱԺ պատգամավորների պատվիրակությունը, որոնց թվում էին ՀՀԿ-ականներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրանք այցելել էին Լաթաքիա՝ հանդիպում ունեցել այնտեղ ապաստանած քեսապահայերի հետ, հանդիպում ունեցել նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Մայիսի 27-ին Դամասկոս էր մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած պաշտոնական պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահի և ղեկավարության հետ:
Civilnet











