Գլխավոր Լրահոս

Էլեկտրաէներգիայի թանկացումը խնդիր չէ

Էլեկտրաէներգիայի թանկացումը խնդիր չէ

Պայքարում ենք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Թանկացում, որի պատճառը ոչ թե օբյեկտիվ տնտեսական իրողություններն են, այլ չարաշահումներն ու կոռուպցիան, պետության հանցավոր անտարբերությունը [մասնակցությունը], հանրային ծառայությունները կարգավորող մարմնի՝ անկախ որոշումներ ընդունելու իմպոտենցիան:

Պատճառը՝ կեղծվող ընտրություններ, դրա արդյունքում քաղաքական և պետական անկախ ինստիտուտների բացակայություն:

Պայքարում ենք կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Կառավարությունը հետ է կանգնում ռեֆորմից, ձևախեղում օրենքը: Ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող երկրում կարևորագույն ռեֆորմը չի իրականացվում. կառավարությունը բավարար լեգիտիմություն չունի բարդ գործընթացը առաջ տանելու համար:

Պատճառը՝ կեղծվող ընտրություններ, դրա արդյունքում քաղաքական և պետական անկախ ինստիտուտների բացակայություն:

Պայքարում ենք հանրային տրանսպորտի թանկացման դեմ: Թանկացման փորձ, որի հետևում կանգնած էին քաղաքային (և ոչ միայն) իշխանության բարձր էշելոնները: Թանկացումը կանխվում է. քաղաքապետը բավարար լեգիտիմություն չունի ապացուցելու որոշման լեգիտիմությունը:

Պատճառը՝ կեղծվող ընտրություններ, դրա արդյունքում քաղաքական և պետական անկախ ինստիտուտների բացակայություն:

Պայքարում ենք Մաշտոցի պուրակը փրկելու համար: Պուրակում արմատակալած շահերը բախվում են հանրային շահին: Որոշումը չեղարկվում է ոչ թե օրենքների կամ ճարտարապետական ինչ-ինչ նորմերի հիման վրա, այլ «սիրուն չի»-ի սկզբունքով:

Պատճառը՝ կեղծվող ընտրություններ, դրա արդյունքում քաղաքական և պետական անկախ ինստիտուտների բացակայություն:

Պայքարում ենք կարմիր գծերի, տեսանկարահանող սարքերի դեմ: Դրանց հետևում իշխանության վերին էշելոնների արմատակալած շահերն են, որ հարստահարում են երկրի քաղաքացուն:

Պատճառը՝ կեղծվող ընտրություններ, դրա արդյունքում քաղաքական և պետական անկախ ինստիտուտների բացակայություն:

Պայքարում ենք, որ տխրահռչակ անձնավորությունը հայտնվել է ոչ թե բանտում, այլ մարզպետի պաշտոնում:

Պատճառը՝ կեղծվող ընտրություններ, դրա արդյունքում քաղաքական և պետական անկախ ինստիտուտների բացակայություն:

Այս շարքը երկար կարելի է շարունակել: Մենք պայքարում ենք հետևանքների դեմ: Պետք է պայքարել այդ հետևանքները ծնող պատճառների դեմ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում