Գլխավոր Լրահոս

Ինչպես է վերաբերվում Հայաստանը Սիրիայի ԵՏՄ հեռանկարին

Ինչպես է վերաբերվում Հայաստանը Սիրիայի ԵՏՄ հեռանկարին

«Եվրասիական տնտեսական միությանը Սիրիայի անդամակցության հնարավորության առկայության պարագայում Հայաստանի դիրքորոշումը կձևավորվի՝ ելնելով մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններից». ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Սիրիայի՝ ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության հարցում, պատասխանել են Հայաստանի արտգործնախարարությունից:

Սիրիայի վարչապետը հուլիսի 21-ին ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը հայտարարել էր, որ Սիրիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի` ԵՏՄ-ին անդամակցության հնարավորության շուրջ:

ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք հայկական կողմը տեղյակ է կամ մասնակցում է ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին, ԱԳՆ-ից պատասխանել են. «Հայաստանի Հանրապետությունը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին»:

«Ռիա նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքը, գրել էր, թե ԵՏՄ բոլոր երկրները շատ դրական են վերաբերվում Սիրիայում քաղաքական կայունացումից հետո այդ երկրի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին:

***

ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը միության անդամ է հունվարի 2-ից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում