Գլխավոր Լրահոս

«Իսլամական պետությունը» գլխատել է Պալմիրայի հայտնի հնագետին

«Իսլամական պետությունը» գլխատել է Պալմիրայի հայտնի հնագետին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Պալիմիրա հնագույն քաղաքում գլխատել են հայտնի հետազոտող, հնագետ, ճարտարապետական համալիրի տնօրեն Խալեդ Ասաադին: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության տնօրեն Մաամուն Աբդ ալ Քարիմը:

«Դժվար էր պատկերացնել, որ նման գիտնականին, որն այդքան մեծ ներդրում է ունեցել այս վայրի (Պալմիրայի) պատմության մեջ, կարող են գլխատել»,- Al Arabia ալիքը բերում է Աբդ ալ Քարիմի խոսքերը:

Խալեդ Ասաադը 82 տարեկան էր, որից 50-ը նվիրել է Պալմիրայի պատմամշակութային համալիրում հետազոտություններին: Ասաադը հայտնի է իր գիտական աշխատություններով, որոնք նվիրված են բաց երկնքի տակ այդ թանգարանին: Վերջին տասնամյակներին գիտնականը բազմիցս համագործակցել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի հնագիտական առաքելությունների հետ: Ըստ հաղորդագրությունների՝ Ասաադին պատանդ են վերցրել մոտ մեկ ամիս առաջ:

***

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել են այս տարվա մայիսին: Այն ժամանակ սպանվել էր ավելի քան 400 մարդ: Հունիսին ահաբեկիչներն ականապատել են Պալմիրան, իսկ հուլիսին ոչնչացրել քաղաքի հնագույն հուշարձաններից մի քանիսը: Սիրիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Պալմիրայի ճարտարապետական բացառիկ համալիրը կարող է կրկնել իրաքյան այն քաղաքների ճակատագիրը, որոնցում ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում