Գլխավոր Լրահոս

Եվրամիությունը փախստականներին օգնելու համար մեկ մլրդ եվրո կտրամադրի

Եվրամիությունը փախստականներին օգնելու համար մեկ մլրդ եվրո կտրամադրի

Եվրամիության առաջնորդների՝ փախստականների խնդրին նվիրված բրյուսելյան արտահերթ գագաթաժողովի ընթացքում որոշվել է միլիոնավոր սիրիացի փախստականներին օգնելու նպատակով մեկ մլրդ եվրո հատկացնել, հաղորդում է Euronews-ը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ գումարը կփոխանցվի Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում ՄԱԿ-ի ներկայացուցչություններին: Դոնալդ Տուսկը նաև տեղեկացրել է, որ մինչև նոյեմբերի վերջ Եվրամիության արտաքին սահմաններին կգործեն փախստականների ընդունման և գրանցման կենտրոններ: Տուսկի խոսքով՝ դեռ օրեր առաջ հակասական թվացող այս հարցի շուրջ գագաթաժողովին համաձայնություն է կայացվել:

«Մեր այսօրվա բանավեճը հիմնված էր փաստերի և ոչ թե զգացմունքների վրա: Սիրիայում այսօր կա ութ մլն ներքին տեղահանված, ևս չորս մլն՝ հարևան երկրներում: Միայն Սիրիայից կարող ենք ակնկալել միլիոնավոր փախստականների»,- ասել է Տուսկը:

Բրյուսելյան գագաթաժողովին մոտակա երկու տարում փախստականների քվոտաների հարցը չի քննարկվել: Սեպտեմբերի 22-ին ԵՄ 28 երկրների նախարարները հաստատել էին պետությունների միջև 120 հազ. փախստականների բաշխման պլանը, որի համաձայն՝ նրանք կտեղավորվեն ԵՄ բոլոր երկրներում՝ յուրաքանչյուրի քվոտայի համապատասխան:

Ամեն օր հազարավոր փախստականներ, գերազանցապես՝ սիրիացիներ, հատում են Եվրամիության սահմանները և փորձելով հասնել մայրցամաքի խորքը՝ ապաստան ստանալ Գերմանիայում կամ Շվեդիայում: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարի Եվրոպա ներգաղթածների թիվը հասնում է կեսմիլիոնի: Բրիտանիան չի մասնակցում փախստականների տեղակայման եվրոպական ծրագրին և ունի նրանց ընդունման սեփական պլանը: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր կառավարությունը սիրիացի փախստականներին 100 մլն ֆունտի լրացուցիչ օգնություն կտրամադրի:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում