Գլխավոր Լրահոս

Ռուսական օդուժն առաջին հարվածն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

Ռուսական օդուժն առաջին հարվածն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

Ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին, հաղորդում է Vesti-ն:

«Սու-24» ռուսական երկու ռմբարկուները ռազմական առաջադրանքի են դուրս եկել դեպի Համա քաղաք՝ Դամասկոսից 213 կմ հեռավորության վրա:

ՌԴ ռազմաօդային ուժերի՝ ԻՊ խմբավորման դիրքերին հասցված հարվածների մասին առաջինը տեղեկացրել է CNN հեռուստաալիքը: Վերջինս, սակայն, նշել է, որ հարվածները հասցվել են Հոմս քաղաքի մերձակայքում:

«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է ՀԱՊԿ-ին, որ Սիրիայում օդային օպերացիայի ընթացքում ռուսական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ԻՊ-ի ռազմատեխնիկային, զինապահեստներին և սպառազինություններին:

***

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում