Գլխավոր Լրահոս

Դամասկոսում ՌԴ դեսպանությունն ականակոծվել է, Մոսկվան արձագանքել է

Դամասկոսում ՌԴ դեսպանությունն ականակոծվել է, Մոսկվան արձագանքել է

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանության տարածքում հոկտեմբերի 13-ի առավոտյան երկու ական է ընկել. այս մասին TASS գործակալությանը տեղեկացրել է Սիրիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության առաջին քարտուղար Էլդար Կուրբանովը։

«Աշխատակիցների շարքում տուժածներ չկան, հասցվել է հսկայական նյութական վնաս», - ասել է Կուրբանովը։

Հոկտեմբերի 13-ին Դամասկոսում ՌԴ դեսպանատան մոտակայքում անցել է հանրահավաք՝ «ի նշան համերաշխություն բարեկամ Ռուսաստանի հետ», որին մասնակցել է մի քանի հազար սիրիացի: Ինչպես հաղորդում է սիրիական SANA գործակալությունը, ցուցարարները շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում ներդրած ջանքերի համար: Ինչպես փոխանցում է TASS-ը, միջադեպը տեղի է ունեցել հանրահավաքի ժամանակ:

Դամասկոսում տեղի ունեցածին արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հույս է հայտնել, որ հարձակման մեղավորները կբացահայտվեն, և «նման հանցավոր գործողությունների կանխման ուղղությամբ մկիջոցներ կձեռնարկվեն»:

«Դեսպանության տարածքում ընկել է երկու ական. մեկը՝ մարզահրապարակում, մյուսը՝ բնակելի համալիրի տանիքին,- ասել է Լավրովը: Դա ակնհայտ ահաբեկչություն է, որի նպատակն է հեռացնել ահաբեկչության դեմ պայքարի կողմնակիցներին»:

Լավրովը տեղեկացրել է, որ ռուսական կողմը համագործակցում է սիրիական իշխանությունների հետ՝ ականակոծության պատասխանատուներին բացահայտելու հարցում: Լավրովն ընդգծել է, որ մինչև այս պահը հայտնի էր՝ Դամասկոսի արվարձաններում տարածված է «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ալ-Նուսրա»-ի ազդեցությունը:

«Մայրաքաղաքում մինչև վերջերս ակտիվորեն գործել է նաև այսպես կոչված «Իսլամի բանակը», որին որոշ լրատվամիջոցներ փորձել են ներկայացնել որպես չափավոր ընդդիմադիրների: Սակայն նրանք, մեր վիճակագրության համաձայն, ամենաշատն են ներգրավված Դամասկոսի թաղամասերի ականակոծություններում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

2015թ. սեպտեմբերի 20-ին Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա կրկին կրակել էին ականանետերից: Ոչ ոք չէր տուժել:

***

Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:

Օպերացիայի ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ. ՌԴ նախագահն ասել է, որ ռազմաօդային ուժերը տարածաշրջանում կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ասադը շարունակում է հարձակողական գործողությունները:  

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում