Գլխավոր Լրահոս

Մոսկվայում կայացել է Պուտինի և Ասադի հանդիպումը

Մոսկվայում կայացել է Պուտինի և Ասադի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հոկտեմբերի 20-ի երեկոյան Մոսկվայում երկարատև բանակցություններ են վարել. այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերջինս տեղեկացրել է, որ սիրիացի առաջնորդի և ՌԴ նախագահի բանակցությունները տևել են բավական երկար՝ նեղ և ընդլայնված կազմով. Պուտինին հանգամանալից ներկայացվել է «Սիրիայում ներկա իրադրությունը, հեռանկարային պլանները»:

Ինչպես փոխանցում է Կրեմլի կայքը, ողջունելով Ասադին՝ Պուտինը վերահաստատել է միտքը, որ այսօր Սիրիայի տարածքում կռվում է նախկին ԽՍՀՄ տարածքից մոտ չորս հազար զինյալ, և «չի կարելի թույլ տալ, որպեսզի նրանք, ռազմական փորձ ձեռք բերած, հայտնվեն Ռուսաստանի տարածքում»:

Սիրիայի նախագահն իր հերթին նկատել է, որ ցանկացած ռազմական գործողություն ենթադրում է հետագա քաղաքական քայլեր:

«Իհարկե, բոլորիս նպատակը պետք է լինի այն, ինչ ցանկանում է տեսնել սիրիացի ժողովուրդը»,- ասել է Ասադը:

Ռուս-ամերիկյան փաստաթուղթ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կնքել են համաձայնագիր, որը, ինչպես ակնկալվում է, կօգնի խուսափել Սիրիայի երկնքում երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև հնարավոր միջադեպերից: Ինչպես հաղորդվում է, խոսքը չի գնում համագործակցության կամ գործողությունների համակարգման մասին:

ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է: Պենտագոնի ներկայացուցիչն էլ ասել է, որ այն քաղաքական համաձայնագիր չէ:

***

Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Հոկտեմբերի 7-ին օպերացիայում ներգրավվել է նաև ՌԴ ռազմածովային նավատորմը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում