Գլխավոր Լրահոս

«Իսլամական պետության» հերթական ոճիրը Պալմիրայում

«Իսլամական պետության» հերթական ոճիրը Պալմիրայում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Պալմիրայում մահապատժի է ենթարկել երեք պատանդի՝ նրանց կապելով հնագույն սյուներին և պայթեցնելով դրանք:

Ինչպես հաղորդում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը, հղում անելով տեղական աղբյուրներին, մահապատժի ենթարկվածների անունները հայտնի չեն:

Հոկտեմբերի սկզբին «Իսլամական պետությունը» Պալմիրայում պայթեցրել է Հին Հռոմի ժամանակաշրջանի երկուհազարամյա Հաղթակամարը:

Ավելի վաղ ԻՊ-ը ոչնչացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված երկու տաճար. օգոստոսին պայթեցվել էր Բաալ-շամինի երկուհազարամյա տաճարը, ապա՝ Բելի հնագույն տաճարի մի մասը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է հնագույն կոթողների ոչնչացումը և տեղի ունեցածը որակել «ողբերգություն ամբողջ մարդկության համար»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի խոսքով՝ հուշարձանների ոչնչացումը «զինվորական հանցագործություն է»:

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել են այս տարվա մայիսին: Այն ժամանակ սպանվել էր ավելի քան 400 մարդ: Հունիսին ահաբեկիչներն ականապատել են Պալմիրան, իսկ հուլիսին ոչնչացրել քաղաքի հնագույն հուշարձաններից մի քանիսը: Օգոստոսի կեսին ծայրահեղականները գլխատել են Պալմիրայի ճարտարապետական համալիրի 82-ամյա տնօրեն, հայտնի հնագետ Խալեդ Ասաադին:

Հնագույն հուշարձանների ոչնչացումը ԻՊ-ը հիմնավորում է նրանով, որ մշակութային ժառանգությունը «կարող է խանգարել Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին հավատարմության երդում տալ ԻՊ-ին»: Ահաբեկիչները վստահ են, որ հնությունների վերացումը անհրաժեշտ է «ազգայնական օրակարգի» դեմ պայքարում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում