Գլխավոր Լրահոս

Հալեպի համար կենսական ճանապարհն ազատագրված է

Հալեպի համար կենսական ճանապարհն ազատագրված է

Նոյեմբերի 4-ին սիրիական կառավարական ուժերը ամբողջությամբ ազատագրել են Խանասերի ճանապարհը, հաղորդում է Հալեպի «Գանձասար» պարբերականը իր ֆեյսբուքյան էջում:   

Ըստ հաղորդագրության՝ այսպիսով ավարտվել է այդ տարածքի ազատագրման համար իրականացված ռազմական գործողությունը:

«Այժմ ուժերն ավարտին են հասցնում ճանապարհի ականազերծման աշխատանքները, և մի քանի ժամից Հալեպ-Խանասեր-Ասրիե-Սալամիե ճանապարհը կլինի բաց և անվտանգ»,- հաղորդում է  «Գանձասարը»:  

Սիրիական SANA գործակալությունը հաստատում է տեղեկությունը, որ կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հալեպը, Խանասերը, Ասրիեն և Սալամիեն կապող ճանապարհի նկատմամբ: Գործակալությունը հաղորդում է, որ բանակը ականազերծել է ճանապարհը և հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացնում, որ այն քաղաքացիների համար բաց կլինի նոյեմբերի 5-ին՝ վերանորոգվելուց հետո:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում