Լիբանանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ երեկ Բեյրութում գրանցված պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան, հաղորդում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:
Բեյրութում նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել երկու պայթյուն, որը խլել է 43 կյանք, վիրավորվել է 240 մարդ, հաղորդում է BBC-ն:
Պայթյունները որոտացել են Բեյրութի այն փողոցներում, որոնք բնակեցված են հիմնականում շիա մուսուլմաններով և վերահսկվում են «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչների կողմից:
Հաղորդվում է, որ ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը:
Reuters-ը գրում է, որ պայթյունները ավելի քան մեկ տարում Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ առաջին հարվածն էին. վերջինս Սիրիայում կռվում է նախագահ Բաշար Ասադի կողմից: Խմբավորումը խոստացել է շարունակել պայքարը «ահաբեկիչների» դեմ՝ նախազգուշացնելով իր թնշամիների դեմ «երկարատև պատերազմի» մասին:
Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը հայտարարել է, որ ԻՊ-ի ևս մեկ մահապարտ, որը պետք է իրականացներ երրորդ պայթյունը, զոհվել է նախորդ պայթյուններից մեկի հետևանքով:
Ինչպես փոխանցում է լիբանանյան yalibnan.com կայքը, երկրի վարչապետ Թամամ Սալամը նոյեմբերի 13-ը հայտարարել է սգո օր:
Civilnet











