Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան հուժկու հարված է հասցրել Ռաքքայում «Իսլամական պետության» դիրքերին

Ֆրանսիան հուժկու հարված է հասցրել Ռաքքայում «Իսլամական պետության» դիրքերին

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հուժկու հարված են հասցրել սիրիական Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» դիրքերին: Ֆրանսիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ արձակվել է քսան ռումբ, գործողություններին մասնակցել է տասը ռազմական ինքնաթիռ:

«Առաջին ոչնչացված թիրախը ԻՊ-ի հրամանատարական կետն էր, որն օգտագործվել է որպես կամավորների հավաքագրման կենտրոն և զինապահեստ: Երկրորդ ոչնչացված օբյեկտը ջիհադականների վարժեցման ճամբարն էր»,- ասված է Ֆրանսիայի ՊՆ հայտարարության մեջ:

Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ Փարիզի ահաբեկչությունից հետո նույնպես երկիրը շարունակելու է ռմբակոծել Սիրիայում ԻՊ-ի դիրքերը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչները Փարիզում իրականացրել են վեց-յոթ՝ գրեթե միաժամանակյա ահաբեկչական գործողություն: Դրանց արդյունքում զոհվել է ավելի քան 130 մարդ: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում