Գլխավոր Լրահոս

Ես ասում եմ Ո՛Չ

Ես ասում եմ Ո՛Չ

Ես ասում եմ Ո՛Չ: Եվ էական չէ տեքստը, էական է տեքստի հետևում մտադրությունը:

Ասում եմ Ո՛Չ կեղծվող ընտրություններին, հերթական անգամ կեղծիքի մեքենան գործի դրած ռեժիմին, որն ամեն գնով փորձում է հավերժանալ:

Ասում եմ Ո՛Չ իշխանությանը, որի օրոք երկիրը լքել է ավելի քան 300 հազար մարդ: Այս վիճակագրությունը կոնկրետ արտահայտված է իմ մեծ ընտանիքի և ամբողջ շրջապատիս վրա՝ նույնիսկ ավելի գորշ թվերով:

Ասում եմ Ո՛Չ վարչակազմին, որը 35 տոկոս աղքատություն ունեցող երկրում ինքն իրեն ցողունային բջիջներ է պատվաստում:

Ասում եմ Ո՛Չ աղետալի տնտեսական քաղաքականությանը, որի հետևանքները մի քանի սերունդ դեռ շարունակելու է զգալ՝ փակելով քառապատկված արտաքին պարտքը:

Ասում եմ Ո՛Չ բոլոր ուղղություններով ձախողված արտաքին քաղաքականությանը:

Ասում եմ Ո՛Չ քծնանքն ու անսկզբունքայնությունը սկզբունք դարձրած իշխանությանը:

Ասում եմ Ո՛Չ ցինիզմին, Ավետարան քարոզող գայլերին, «կոռուպցիայի դեմ պայքարող» հրեշներին:

Ասում եմ Ո՛Չ լիսկաներին, շմայսներին, մկներին ու նրանց սնող, փայփայող և նրանցից սնվող կնքահորը:

Ասում եմ Ո՛Չ որովայնամիտ ու ռեժիմին սերտաճած կղերականությանը:

Ասում եմ Ո՛Չ ուսյալ, բայց ռեժիմի սպասարկու պնակալեզներին:

Ասում եմ Ո՛Չ բուհերի՝ տգիտության սպասարկու անողնաշար ղեկավարությանն ու ինկուբատորից սերված և կերակրատաշտին փափագող սաքուլիկներին:

Ասում եմ Ո՛Չ մայր օրենքի մայրը լացացնողին, որ նոր մայր օրենք է ուզում փաթաթել ժողովրդի վզին:

Ես ասում եմ Ո՛Չ...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում