Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեկուսացնելու նպատակ չունի. Քերի

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեկուսացնելու նպատակ չունի. Քերի

ԱՄՆ-ը չի վարում քաղաքականություն, որը միտված է Ռուսաստանի մեկուսացմանը. դեկտեմբերի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Մենք չենք վարում Ռուսաստանի մեկուսացմանը միտված քաղաքականություն: Մենք մշտապես հայտարարում ենք, որ երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնության եզրեր են գտնում, դա համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին,- ասել է Քերին: - Մենք ձեռնարկում ենք համատեղ ջանքեր Իրանի, Սիրիայի հարցերով, քանի որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է բոլորիս համար»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, ապա, ըստ Քերիի, «որքան արագ կատարվեն մինսկյան համաձայնությունները, այնքան ավելի արագ կվերացվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները»: Քերին շեշտել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է համատեղել ջանքերը:

Ջոն Քերին անդրադարձել է նաև «Իսլամական պետության» դեմ պայքարին՝ նշելով, որ երկու պետությունների համատեղ աշխատանքը բավական արդյունավետ է ընթանում:

«Խոսել ենք մեր մտահոգության մասին այն հարցում, որ Ռուսաստանի որոշ ավիահարվածներ Սիրիայում ուղղված են չափավոր ընդդիմության դեմ, ոչ թե ԻՊ-ի: Պետք է նշեմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցն ընդունել է ի գիտություն»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ջոն Քերիի հանդիպումը Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի հետ տևել է ավելի քան երեք ժամ:

Բանակցություններից հետո հայտարարվել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հույս ունեն առաջիկա ուրբաթ օրը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի օգտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունել:

Սերգեյ Լավրովի խոսքով՝ բանաձևը կսատարի նոյեմբերին Վիեննայում հաստատաված խաղաղ գործընթացի սկզբունքներին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում