Գլխավոր Լրահոս

ՌԴ ՊՆ-ն հերքում է Սիրիայում նոր ավիաբազա ստեղծելու մասին լուրերը

ՌԴ ՊՆ-ն հերքում է Սիրիայում նոր ավիաբազա ստեղծելու մասին լուրերը

ՌԴ ՊՆ-ն հերքում է Կամիշլիում ավիաբազա ստեղծելու մասին լուրերը, որոնք ավելի վաղ հրապարակել էին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, Fox ու CNN հեռուստաընկերությունները:  

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ոչ մի նոր ավիաբազա կամ լրացուցիչ օդանավակայան չկա և ստեղծելու մտադրություն էլ չկա»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Գեներալ-մայորի խոսքով՝ նման հրապարակումները «կեղծիք են» կամ «անհաջող փորձ՝ քողարկելու Թուրքիայի կողմից սիրիական սահմանին՝ Կամիշլիի շրջակայքում, զորքերի տեղակայումը»:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի ինքնաթիռների թռիչքի ժամանակը դեպի երկրի ամենահեռավոր կետը մոտ կես ժամ է կազմում»,- ասել է Կոնաշենկովը՝ նշելով, որ, այսպիսով, «այդ հարցի շուրջ լուրջ մտորել կարող են միայն բացարձակ անտեղյակները»:

***

Անցյալ շաբաթ ամերիկյան Fox և CNN հեռուստաընկերությունները, հղում անելով պաշտոնատար անձանց, հաղորդել են, որ Ռուսաստանը, հնարավոր է, Սիրիայի հյուսիս-արևելքում նոր ավիաբազա հիմնելու համար տեղ է ընտրում, և որ նման քայլը կարող է է՛լ ավելի բարդացնել իրադրությունը տարածաշրջանում:

Ըստ հաղորդագրությունների՝ ռուսաստանցի մի խումբ զինծառայողներ, այդ թվում՝ ինժեներներ, Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Կամիշլի քաղաքում այցելել են լքված օդանավակայան: Ամերիկացի պաշտոնյաներից մեկը վերոհիշյալ այցը «ուշագրավ» է անվանել:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը անցյալ տարվա սեպտեմբերի 30-ից օպերացիա են սկսել Սիրիայում՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: ՌԴ օդային-տիեզերական ուժերը տեղակայված են Հմեյմիմ և Լաթաքիա ավիաբազաներում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում