Գլխավոր Լրահոս

Պայթյուններ Դամասկոսում. առնվազն 60 զոհ

Պայթյուններ Դամասկոսում. առնվազն 60 զոհ

Հունվարի 31-ին Դամասկոսում՝ Սաիդա Զեյնաբ շիական մզկիթի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որը խլել է առնվազն 60 կյանք, վիրավորվել է առնվազն 110 մարդ:

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Ժնևում՝ երկրում քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով: Ահաբեկչական գործողության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:   

ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակման նպատակն էր խաթարել խաղաղ բանակցությունները:

Ըստ հաղորդագրությունների՝ հարձակումը անցել է երկու փուլով. նախ պայթեցվել է մզկիթի մոտ գտնվող ականապատված մի մեքենա, ապա, երբ դեպքի վայրում հավաքվել են տուժածներին օգնել ցանկացող տասնյակ մարդիկ, երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել են իրենց ամբոխի մեջ: Որոշ ականատեսներ պնդում են, որ տեղի է ունեցել երեք պայթյուն:

Սիրիական հեռուստատեսությունը ցուցադրել է հրդեհվող շենքերի և մեքենաների կադրեր:

Սիրիայի կառավարական պատվիրակությունն ու ընդդիմության ներկայացուցիչներն այժմ Ժնևում են, սակայն բանակցությունները դեռ չեն մեկնարկել: Սիրիայի դեսպան, կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաաֆարին հայտարարել է, որ տեղի ունեցած ահաբեկչությունն ապացուցում է կապը Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող իսլամիստական ընդդիմության և ահաբեկչության միջև:

Սիրիական գլխավոր ընդդիմությունը պահանջում է, որ կառավարությունը նախ կատարի մարդասիրական բնույթի իր պահանջները՝ դադարեցվի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող քաղաքների պաշարումը, ինչպես նաև ազատ արձակվեն պատանդներն ու ապահովվի խաղաղ բնակչության անվտանգությունը:

Ինչպես ակնկալվում է, դե Միստուրան այսօր առանձին հանդիպումներ կունենա Սիրիայի կառավարական պատվիրակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում