Գլխավոր Լրահոս

Հրադադարը Սիրիայում՝ փետրվարի 27-ին, խորհրդարանական ընտրությունները՝ ապրիլի 13-ին

Հրադադարը Սիրիայում՝ փետրվարի 27-ին, խորհրդարանական ընտրությունները՝ ապրիլի 13-ին

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Սիրիայում հրադադարի ռեժիմի նախագիծ են համաձայնեցրել: Ինչպես ասված է Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ հայտարարության մեջ, այն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին:

Հայտարարության մեջ նշված է, որ հրադադարի պայմանները տարածվում են «հակամարտության բոլոր կողմերի վրա, բացառությամբ «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ջաբհաթ Ալ-Նուսրա», ինչպես նաև այլ ահաբեկչական խմբավորումների վրա, որոնք որպես այդպիսին են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»:  

Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են, որ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը գործում է սիրիական հակամարտության այն կողմերի հանդեպ, որոնք «հայտարարել են այդ որոշմանը միանալու մասին»:

Ըստ համաձայնության՝ Դամասկոսն ու ընդդիմության ուժերը պարտավորվում են դադարեցնել միմյանց դեմ ռազմական գործողությունները՝ ցանկացած սպառազինությունների կիրառմամբ: Պայմանավորվածությանը միացած կողմերը պետք է հրաժարվեն տարածքների նվաճումից և մարդասիրական կազմակերպություններին մատչում տրամադրեն այն գոտիներ, որոնք գտնվում են նրանց վերահսկողության տակ:

Համաձայնության մեջ առանձին ընդգծվում է ուժի համաչափ կիրառումը:

Ռուսաստանի օդային-տիեզերական ուժերի և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հակաահաբեկչական գործողություններն ընթանալու են հայտարարված հրադադարի ֆոնին:

«Ռազմական գործողությունները, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետության, Ռուսաստանի զինված ուժերի և ԻՊ-ի դեմ կոալիցիայի ավիահարվածները, կշարունակվեն «Իսլամական պետության», «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք որպես այդպիսին են ճանաչվել ՄԱԿ-ի ԱԽ կողմից»,- ասված է փաստաթղթում:

Համաձայնության շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կստեղծեն տեղեկատվության փոխանակման թեժ գիծ:

SANA գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել ապրիլի 13-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում