Գլխավոր Լրահոս

Ջոն Քերին Մոսկվայում է

Ջոն Քերին Մոսկվայում է

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:   

Քերիի մոսկովյան այցը կտևի երկու օր: Մարտի 24-ին նա հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի և Վլադիմիր Պուտինի հետ: Օրակարգում սիրիական ճգնաժամն է, իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հավանայում լրագրողի այն հարցին, թե արդյոք Մոսկվայում ինչ-որ հատուկ թեմաներ են շոշափվելու, Քերին պատասխանել էր. «Բազմաթիվ հատուկ թեմաներ»՝ առանց որևէ հստակեցման:   

Սա Ջոն Քերիի՝ մեկ տարվա ընթացքում երրորդ այցն է Մոսկվա: Վերջին անգամ նա Ռուսաստան էր այցելել անցյալ դեկտեմբերին:

ԱՄՆ պետքարտուղարի այցի նախաշեմին ՌԴ արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները «շարունակում են բարդ մնալ» և հույս հայտնել, որ Ջոն Քերիի այցը կնպաստի դրանց կարգավորմանը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում