Գլխավոր Լրահոս

Օմբուդսմենը սիրիահայերի հարցով դիմել է ՄԻՊ միջազգային մարմիններին

Օմբուդսմենը սիրիահայերի հարցով դիմել է ՄԻՊ միջազգային մարմիններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին։

Ինչպես հաղորդում են օմբուդսմենի գրասենյակից, Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով Թաթոյանը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:

«Միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին ամիսներին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով հայերի մահվան և վնասներ կրելու դեպքերի առնչությամբ` խնդրելով այդ մարմինների իրավասության սահմաններում գործուն աջակցություն»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

***

Վերջին մի քանի շաբաթներին Հալեպի հայությունը, ինչպես քաղաքի ամբողջ բնակչությունը, պատերազմական գործողությունների ուժգնացման հետևանքով հայտնվել է օրհասկան վիճակում։

Հոկտեմբերի սկզբին սիրիահայերին Հայաստան տեղափոխման հարցում ֆինանսապես աջակցելու պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը։ Նախօրեին հիմնադրամը հայտարարեց, որ սիրահայերին աջակցելու համար տրամադրում է 250 հազ․ դոլար և սկսում է դրամահավաքի արշավ։  

Հալեպում սեպտեմբերի վերջից սրված իրադրության կապակցությամբ ավելի վաղ Հայաստանից Սիրիա էր ուղարկվել մարդասիրական օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ։

Հալեպում տիրող իրադրության և սիրիահայերին առնչվող խնդիրների վերաբերյալ կարդացեք նաև Հալեպում վիճակը օրհասական է, մեծ է Հայաստանում հաստատվել ցանկացողների թիվը. հալեպահայ գործիչ, «Հալեպում հավատում են Ռուբեն Վարդանյանի խոստմանը և անհամբերությամբ սպասում դրա իրագործմանը» , «Հալեպահայերին Հայաստան և ոչ այլ երկիր տեղափոխելը սկզբունքի հարց է, մարտահրավեր է Հայաստանում մնալը» հրապարակումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում