Գլխավոր Լրահոս

Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Հալեպ քաղաքի հանդեպ․ «Գանձասար»

Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Հալեպ քաղաքի հանդեպ․ «Գանձասար»

Դեկտեմբերի 12-ին սիրիական տարբեր աղբյուրներ հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու անցումը սիրիական բանակի և նրա դաշնակիցների վերահսկողության տակ, հաղորդում է «Գանձասար» պարբերականը։

Ըստ հաղորդագրության` ժողովուրդը ցնծությամբ է ընդունել լուրը և տոնում է պատմական օրը։

«Գանձասարը» տեղեկացնում է, որ այժմ սպավում է սիրիական բանակի պաշտոնական հայտարարությունը։

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ երեկ առավոտյան Սիրիայի կառավարական ուժերը գրավել են միանգամից յոթ թաղամաս Հալեպի հարավ-արևելքում, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է քաղաքի տարածքի 96 տոկոսի նկատմամբ հաստատված վերահսկողության մասին։

Միջազգային լրատվականները երեկ տեղեկացնում էին, որ Հալեպի համար պայքարը մտնում է եզրափակիչ փուլ։

Երեկ հայտնի էր դարձել սիրիական Պալմիրա քաղաքի՝ ահաբեկիչների կողմից նվաճման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում