ԱՄՆ-ը 59 Tomahawk հրթիռ է արձակել կենտրոնական Սիրիայում գտնվող ավիաբազայի վրա, հաղորդում է BBC-ն։ Նախագահ Դոնալդ Թրամփը հարվածն անվանել է Իդլիբում ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակման «վրեժ», որի արդյունքում զոհվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքում է քիմիական հարձակման առնչությամբ իր դեմ մեղադրանքները։
Պենտագոնից հայտարարել են, որ հետևել են քիմիական հարձակմանը մասնակցած ինքնաթիռներին։ Ամերիկյան իշխանությունները հրապարակել են այդ օդանավերի ենթադրյալ երթուղու քարտեզը։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ իրենք ուշադիր համակարգել են գործողությունները միջազգային գործընկերների հետ, դաշնակիցները սատարել են այդ գործողությունները։
Sec. Tillerson on #Syria: We coordinated carefully with international partners in terms of communicating; response from allies supportive.
Ամերիկյան հավածներին հետևել է ռուսաստանյան արձագանքը. Մոսկվան հայտարարում է, որ կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել և ԱՄՆ-ի գործողությունը դիտարկել որպես ագրեսիա։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հարվածները «ագրեսիա է ինքնիշխան պետության դեմ՝ միջազգային նորմերի խախտմամբ»։
Ամերիկացի քաղաքական վերլուծաբան, լրագրող և հեղինակ Մարկ Կուպերը, մեկնաբանելով ամերիկյան հարվածը Սիրիայում, գրել է, որ Թրամփը դա արել է բացառապես ներքին սպառման համար՝ «սովորական դարձած անկանխատեսելի հետևանքներով»։
Կուպերի համոզմամբ՝ «վրեժխնդրության» այդ հարվածը բացարձակապես միտված չէ Սիրիայում պատերազմի դադարեցմանը։