Գլխավոր Լրահոս

Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակն ավելի ցածր է, քան Օբամայի օրոք էր․ Պուտին

Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակն ավելի ցածր է, քան Օբամայի օրոք էր․ Պուտին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակը ավելի ցածր է, քան Բարաք Օբամայի օրոք էր, «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Կարելի է ասել, որ աշխատանքային մակարդակում, հատկապես՝ ռազմական, վստահության մակարդակը ավելի լավը չի դարձել, այլ ավելի շուտ վատթարացել է»,- ասել է Պուտինը։

Այս հայտարարությունը ՌԴ նախագահն արել է Մոսկվա ժամանած՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից առաջ։ Հանդիպմանը նախորդել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը՝ Սիրիայում ծավալված իրադարձություններով պայմանավորված։

Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Մոսկվայի շահերից է բխում Սիրիայի հարցում գործողությունների համակարգումը, այլ ոչ թե «անհուսալի դաշնակցին» սատարելը [Սիրիայի նախագահ Բաշար Ասադին - խմբ]։ Մոսկվայում նման հայտարարություններն ընկալվել են որպես վերջնագիր։

Ավելի մանրամասն՝ Կկայանա՞ արդյոք ռուս-ամերիկյան «մեծ գործարք»․ Թիլերսոնի մոսկովյան այցին ընդառաջ։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում