Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի կոշտ ելույթն ու Կրեմլի մեկնաբանությունը

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի կոշտ ելույթն ու Կրեմլի մեկնաբանությունը

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը, արձագանքելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայկրոֆտին, թույլ էր տվել դիվանագիտական էթիկայի խախտում՝ անցնելով «դու»-ի և պահանջելով «հայացքը չփախցնել»։ Սաֆրոնկովի կոշտ ելույթն այսօր քննարկման թեմա է դարձել ինչպես ռուսաստանյան, այնպես էլ միջազգային մամուլում։

Ռայկրոֆտը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն աջակցելու և այդ երկրում մարդու իրավունքների խախտման մեջ։ 

«Նայի՛ր ինձ, հայացքդ մի՛ փախցրու»,- անգլիացի դիվանագետին դիմել է Սաֆրոնկովը՝ նրանից պահանջելով «չվիրավորել Ռուսաստանը» և Բրիտանիային մեղադրելով «զինված խմբավորումների շահերը սպասարկելու մեջ»։

Հայտարարություններից առաջ Ռուսաստանը ութերորդ անգամ վետո էր դրել ԱԽ՝ Սիրիայի հարցով բանաձևի նախագծին, որին աջակցել էր Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Չինաստանը, որը վեց անգամ կիրառել է վետոյի իր իրավունքը Սիրիայի հարցով, այս անգամ ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Մեկնաբանելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «որևէ վիրավորական բան» նա չի ասել։ Պեսկովի խոսքով՝ Անվտանգության խորհրդում քննարկումների թեմաները վերաբերում են միջազգային հարաբերություններին, և «թուլամորթության դրսևորումը հղի է տխուր հետևանքներով։ 

«Հետևաբար, ավելի լավ է պաշտպանել մեր հայրենիքի շահերը հենց այսօր, և, եթե հարկ է, բավական կոշտ»,- ասել է խոսնակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում