Ասադը «100-տոկոսանոց կեղծիք» է որակում քիմիական գրոհի վերաբերյալ մեղադրանքները

Agence France Presse գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է Իդլիբում քիմիական գրոհին իր ուժերի առնչության վերաբերյալ մեղադրանքները։
«Դա սադրանք է, որի նպատակն է արդարացնել ԱՄՆ-ի օդային հարվածը սիրիական տարածքին»։
Սիրիայի նախագահը «100-տոկոսանոց կեղծիք» է որակել քիմիական գրոհի մասին պնդումները։ Սիրիան, նրա խոսքով, «չունի քիմիական զենք և երբեք դրան չի դիմել»։
Արևմուտքը Բաշար Ասադին մեղադրում է Իդլիբում քիմիական գրոհ իրականացնելու մեջ, որը բազմաթիվ կյանքեր է խլել, այդ թվում՝ երեխաների։
Տեղադրություն
Civilnet










