Գլխավոր Լրահոս

2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ. նվազող կարեկցանք և փոփոխություններ բերելու հանդեպ թերահավատություն

2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ. նվազող կարեկցանք և փոփոխություններ բերելու հանդեպ թերահավատություն
Հրապարակվել են 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքները: Ըստ հետազոտության՝ հումանիտար գործունեությունն անկման փուլում է, և փախստականների ճգնաժամի հաղաթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է լայնորեն տարածված անվստահություն, հաղորդում է «Ավրորա»-ի կայքը։ Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ հարցվածների ընդմանենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր՝ այս տարի հարցվածքների 63 տոկոսի կողմից: Դրան հետևում են հարուստների և աղքատների միջև խորացող խզումը, սովը, կլիմայական փոփոխությունները և պարտադրված միգրացիան: Հետազոտության շրջանակում չափվում է ամբողջ աշխարհում հումանիտար խնդիրների հանդեպ վերաբերմունքը, հումանիտար միջամտության արդյունավետությունը, ինչպես նաև այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։ 2017թ. ինդեքսի դրական կողմն այն է, որ երիտասարդությունն առաջ է ընկել ավագ սերնդից՝ առավել բաց ընդունելով և աջակցելով փախստականներն և ցանկություն է հայտնել ներգրավվել հումանիտար գործունեության մեջ: «Հումանիտար գործունեության հանդեպ անտարբերությունն այսօր ավելի էական է դարձնում բոլոր ոլորտներում ներգրավման անհրաժեշտությունը,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, - այնուամենայնիվ, այս բացասական երևույթին հակակշռում է հումանիտար գործունեության և փախստականների ճգնաժամում անհատական ազդեցություն ունենալու՝ երիտասարդների աճող դրական վերաբերմունքը: Բոլորս պետք է կրթենք և ոգեշնչենք երիտասարդներին ողջ աշխարհում, որպեսզի նրանք ոչ միայն հասկանան արդյունավետ ազդեցության կարողությունը, այլև ոգեշնչվեն ու գործեն»: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի հիմնական արդյունքներն են. • Հումանիտար գործունեության մեջ սեփական ուժերով ազդեցություն ունենալու հանդեպ վստահությունը ցածր է Հարցվածների միայն 9 տոկոսն է կարծում, որ կարող է փոփոխություններ առաջացնել հումանիտար խնդիրների լուծման հարցում: Չնայած, որ հարցվածների 56 տոկոսը ցավում է Սիրիայից փախստականների վերապրած դժվարությունների համար, 51 տոկոսը մտածում է, որ չի կարող արդյունավետ ազդեցություն ունենալ այդ հարցում: • Հումանիտար գործունեության նկատմամբ աջակցությունն անկում է ապրում Չնայած, որ հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, միայն 37 տոկոն է պատրաստ սեփական երկրում հյուրընկալել փախստականների: Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ փախստականներ են ընդունել: 12 երկրներից հարցվածները նշել են Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ որպես ամենաշատ փախստականներ ընդունող երկրներ: Իրականում, ամբողջ աշխարհում ամենաշատ թվով փախստականների հյուրընկալել են Պակիստանը, Իրանը և Թուրքիան: • Մեկուսացումն ու ազգայնականությունը քաղաքականության սահմաններից վեր են Հարցվածների 34 տոկոսը համաձայն է, որ ներգաղթյալներն իրենց երկրները դարձնում են ավելի լավ վայրեր՝ չնայած, որ նրանց մեկ երրորդը կարծում է, որ միգրանտները սպառնալիք են իրենց կրոնական համոզմունքների հանդեպ: Հարցվածների 44 տոկոս մտածում է, որ իրենց երկրների համար ազգային փոքրամասնությունները սպառնալիք են: Այս ցուցանիշը աճում է հատկապես Մեծ Բրիտանիայում (56 տոկոս), Քենիայում (56 տոկոս), Թուրքիայում (55 տոկոս) և Ֆրանսիայում (54 տոկոս): • Կոմպետենտ առաջնորդության ճգնաժամ Հարցվածների 32 տոկոսը չի կարողացել նշել որևէ առաջնորդի, որն ի վիճակի է կարգավորել փախստականների ճգնաժամը: Ըստ հարցվողների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (33) և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (31 տոկոս) առավել լավ դիրքում են այսօրվա փախստականների ճգնաժամին լուծումներ տալու համար, ինչը կտրուկ զիջում է 2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքերին, որի համաձայն՝ հարցվածների 46 տոկոսը մտածում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ հարցը կարգավորելու համար ամենաունակ համաշխարհային առաջնորդն էր: Չնայած իրենց խիստ տարբերվող հայացքներին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հավասար են ընկալվում՝ որպես փախստականների ճգնաժամը կարգավորելու համար ունակ առաջնորդներ (յուրաքանչյուրը 15-ական տոկոս): Ուսումնասիրված յուրաքանչյուր ոլորտում 2017թ. ավելի քիչ գործունեություն է ծավալվում Սիրիայից փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, քան 2016 թվաանին, ինչպես ցույց էր տվել նախորդ տարվա «Ավրորա» մարդասիրության ցուցիչը: 2016 թվականից ի վեր գործունեության տեսանկյունից ամենաշատ անկումը գրանցել են մեդիան, միջազգային հանրությունը, հարցվածների կառավարություններն ու զարգացած երկրները: Եվրոպական Միությունն ու ՄԱԿ-ն ընկալվում են որպես ամենաունակ կառույցները այս ճգնաժամի կարգավորման հարցում, սակայն 2016 թվականի համեմատ ընդհանուր առմամբ միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունն անկում է ապրում: • Հույսը հումանիտար գործիչների հաջորդ սերնդի վրա է  Ընդհանուր առմամբ, երիտասարդներն ավելի դրական են տրամադրված և վստահ են ազդեցություն գործելու իրենց կարողության վրա. 18-ից 34 տարեկանների շրջանում հարցվածների 68 տոկոսը համաձայն է այն մտքին, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, իսկ 47 տոկոսը ցանկանում է օգնել Սիրիայից փախստականներին: Երիտասարդ հարցվածներն արժևորում են բազմազանությունը. հարցվածների 29 տոկոսը համաձայն է, որ իրենց երկիրն ավելի լավը կդառնար, եթե բոլորի ավանդույթներն ու սովորույթները հավասարապես ընկալվեին: 18-ից 34 տարեկան հարցվածներն ամենահավանականն է, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում գործունեություն կծավալեն փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Համաշխարհային հարցումն իրականացվել է հետազոտական գործընկեր Kantar Public ընկերության կողմից, իսկ մեկնաբանությունները կատարել է ակադեմիական գործընկեր Բրյուսելի ազատ համալսարանը: Այն իրականացվել է 2017թ. փետրվարի 21-ից մարտի 19-ը: Հարցազարույցներին մասնակցել են 6466 մարդ՝ 12 երկրում, որոնցից 6-ն ընդգրկված են եղել նաև 2016թ. ցուցիչի հետազոտությանը: «Այս տարվա «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը մղում են շարունակելու իր առաքելությունն և աջակցելու այն մարդկանց, որոնք կյանք ու հույս են պարգևում կարիքավորներին, ոգեշնչում են, որ փրկվածներն իրենք դառնան փրկողներ և կրկին հույս են տալիս մարդկությանը: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից յուրաքանչյուրը հրաշալի օրինակ է այն խորը և արդյունավետ ազդեցության, որ անհատը կարող է ունենալ ողջ աշխարհի վրա»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: *** Երևանում՝ Մատենադարանում, այսօր ներկայացվում է «Ավրորա» մարդասիրության ցուցիչը (Aurora Humanitarian Index), որը «Ավրորա» մարդասիրական մրցանակի մասն է։ Բանախոսներն են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դըրք Յակոբսը և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում