Թուրքիայի շաբաթը․ կառավարությունը փոփոխվեց, մեջլիսում արգելվեց «Հայոց ցեղասպանություն» եզրը
Թուրքիայի կառավարությունում փոփոխություններ են տեղի ունեցել; սկսվել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դատավարությունը․ նրանք մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ; գերմանա-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում հակասությունների կծիկ են հիշեցնում; քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կարծում է՝ նոր կանոնակարգն արգելում է խորհրդարանում փոքրամասնությունների խոսքի ազատությունը։
Civilnet



