Գլխավոր Լրահոս

Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է մասնակցել Սիրիայում ականազերծման գործողություններին

Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է մասնակցել Սիրիայում ականազերծման գործողություններին
Հայաստանը պատրաստ է դիտարկել իր մասնակցությունը Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային՝ դրա կազմում ականազերծող ստորաբաժանում ուղարկելով: «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից: ՊՆ-ի պատասխանում ասված է, որ «դեռ 2016 թ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՌԴ գործընկերների հետ նախնական աշխատանքային քննարկումներ է ունեցել Սիրիայում մարդասիրական ականազերծման աշխատանքներին մասնակցելու հեռանկարի շուրջ»: Գերատեսչությունը հստակեցնում է, որ աշխատանքային քննարկումներում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել դիտարկել իր մարդասիրական ականազերծման ստորաբաժանմամբ մասնակցություն ունենալու հնարավորությունները «Սիրիայի այն հատվածներում, որտեղ չեն ընթանում ռազմական գործողություններ»։ Օգոստոսի վերջին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաներից Ալեքսանդր Նովիկովը «Բանակ 2017» ֆորումի շրջանակում հայտարարել է, որ Սիրիայում ականազերծման գործընթացին պատրաստ են մասնակցել Հայաստանն ու Սերբիան։ Հունիսի 28-ին տված մամուլի ասուլիսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասել է, որ «բացի Սիրիա ուղարկվող հումանիտար աջակցության ծրագրից, որը մենք իրականացնում ենք, լրացուցիչ ծրագրի իրականացման հարց այս պահին չի քննարկվում»։
«Հատկապես այնտեղ զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել անվտանգության խորհրդի նիստում,- ասել է Սարգսյանը՝ շարունակելով։ - Առհասարակ հնարավոր է այդպիսի քննարկում, թե ոչ՝ ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու՝ իմ հանրային հարցազրույցներից մեկում ասելով, որ չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ մենք ցանկություն ունենանք որպես պետություն մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում