Գլխավոր Լրահոս

Սիրիայում ՌԴ ռազմական օպերացիան ավարտվում է․ Սոչիում կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը

Սիրիայում ՌԴ ռազմական օպերացիան ավարտվում է․ Սոչիում կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը

Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ ռազմական օպերացիան ավարտվում է․ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը։ Ասադը աշխատանքային այցով Ռուսաստանում է, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ողջունելով Ասադին՝ Պուտինն ասել է, որ երկու օրից Սոչիում նախատեսված է իր հանդիպումը Թուրքիայի և Իրանի նախագահների հետ։

«Մենք պայմանավորվեցինք, որ Ձեզ հետ նույնպես կանցկացնենք լրացուցիչ խորհրդակցություններ առանձնազրույցի ընթացքում։ Ամենակարևոր հարցը, իհարկե, վերաբերում է ահաբեկիչների ջախջախումից հետո խաղաղ քաղաքական կարգավորմանը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ռուսաստանյան կողմն աշխատում է նաև Իրաքի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի հետ։

Ասադն իր հերթին նշել է, որ Սիրիայում ռուսաստանյան օպերացիայի սկզբից ի վեր «մեծ հաջողություններ են գրանցվել ինչպես բուն մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական ասպարեզում»։

Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ իր երկրի «տարածքային ամբողջականության և անկախության պահպանման գործում օգնության համար»։

«Այս փուլում, երբ հաղթանակ ենք տարել ահաբեկիչների նկատմամբ, մենք իսկապես հետաքրքրված ենք քաղաքական գործընթացի առաջմղմամբ»,- նշել է Ասադը՝ հավելելով, որ ակնկալում են ստանալ Ռուսաստանի աջակցությունը քաղաքական գործընթացում «արտաքին խաղորդների չմիջամտելն ապահովելու համար»։

«Դուք հենց նոր խոսեցիք ռազմական օպերացիայի ավարտի մասին։ Կարծում եմ՝ ահաբեկչության խնդիրը գլոբալ բնույթ ունի։ Ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակը դեռ շատ հեռու է, սակայն ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ մեր համատեղ աշխատանքին, ապա այն, այդ ռազմական օպերացիան իսկապես ավարտվում է»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինը Ասադին ներկայացրել է ՌԴ պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գերագույն շտաբի ղեկավար կազմին։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում