Գլխավոր Լրահոս

Սիրիայում ականակոծության արդյունքում ոչնչացվել է ՌԴ 7 ինքնաթիռ. լրատվամիջոցներ

Սիրիայում ականակոծության արդյունքում ոչնչացվել է ՌԴ 7 ինքնաթիռ. լրատվամիջոցներ
Սիրիայում ռուսաստանյան «Հմեյմիմ» ավիաբազան ականակոծվել է արմատական իսլամականների կողմից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «Կոմերսանտ»-ի տեղեկություններով, որը հղում է անում ռազմա-դիվանագիտական աղբյուրներին, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Այս մասին հաղորդում է նաև «Վեդոմոստի» թերթը: Հարձակման արդյունքում, տեղեկության, ՌԴ բազայում ոչնչացվել է Սու-24 չորս ռմբակոծիչ, Սու-35Ս երկու կործանիչ, Ան-72 մեկ ինքնաթիռ, ինչպես նաև զինապահեստ, որը ականակոծության արդյունքում պայթել է: Ոչ պաշտոնական տվյալներով, հնարավոր է, վիրավորվել է մոտ 10 զինվորական: ՌԴ պաշտպանական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել միջադեպի վերաբերյալ: Միայն տեղեկացրել է, որ դեկտեմբերի 31-ին Սիրիայում կործանվել է Միգ-24, երկու օդաչու զոհվել է: Աղետը ՊՆ-ն հիմնավորել է տեխնիկական անսարքություններով: Ընդ որում, դա հայտնի է դարձել հունվարի 3-ին: Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ռուսաստանյան զորախումբը Սիրիայում ունի հուսալի հակաօդային պաշտպանություն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին Հմեյմիմ այցելության ընթացքում հրահանգել էր դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: Դրան նախորդել էր Շոյգուի հայտարարությունն այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի տարածքում ջախջախվել է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում