Գլխավոր Լրահոս

Սիրիայում կան վարձկաններ ամբողջ աշխարհից․ Լավրովը մեկնաբանել է «հարյուրավոր զոհված ռուսաստանցիների» լուրը

Սիրիայում կան վարձկաններ ամբողջ աշխարհից․ Լավրովը մեկնաբանել է «հարյուրավոր զոհված ռուսաստանցիների» լուրը
Ռուսաստանի ԱԳՆ-ն սպասում է անցյալ շաբաթ Սիրիայի Դեր Զորում ռուսաստանցիների զոհվելու փաստի առթիվ հետաքննության արդյունքները․ այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ «հարյուրավոր զոհված ռուսաստանցիների» մասին տեղեկատվությունը «պատերազմը շահարկելու փորձ է», ընդ որում՝ «ոչ այնքան տեղին»։ Հարվածը, որի արդյունքում կարող էին ռուսաստանցիներ զոհված լինել, հասցվել է փետրվարի 7-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից։ Փաստը հաստատում են նաև ամերիկյան լրատվամիջոցները։ Ամերիկյան կողմը պնդում է, որ ջոկատը, որը հարվածի է ենթարկվել, փորձել է հարձակվել ամերիկացիների կողմից աջակցություն ստացող սիրիացի ընդդիմադիրների վրա։ Bloomberg-ն ու Reuters-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել են հարյուրավոր զոհված ռուսաստանցիների մասին, որոնք «Վագներ» զինվորական մասնավոր ընկերության վարձկաններ էին։ Կրեմլը միջադեպը չի մեկնաբանել, Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ զոհվածների թվում ռուսաստանցիներ չկային։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անցյալ շաբաթ ասել է, որ ավիահարվածի արդյունքում զոհվել է մի քանի հոգի, «ենթադրաբար՝ հինգ ռուսաստանցի»։ «Հրապարակումները, որոնց մասին ասում եք, տեղ են գտնում «տաք» լուրերի թեժացման արդյունքում՝ առանց կոնկրետ փաստերի առաջադրման և չսպասելով շարունակվող հետաքննության արդյունքները»,- ասել է Լավրովը։ Նա չի պատասխանել հարցին, թե ռազմական գործողությունների գոտում ինչ էին անում ռուսաստանցիները, որոնց ՊՆ-ն չի ճանաչում որպես զինծառայող։ «Ի՞նչ են անում այնտեղ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։ Այնտեղ կան վարձկաններ ամբողջ աշխարհից։ Այնտեղ կան հատուկջոկատայիններ, որոնց ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել, պարզապես իրենք իրենց համար են»,- պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարարը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում