Գլխավոր Լրահոս

Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, մեր հրթիռները գալիս են, հայտարարել է Թրամփը

Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, մեր հրթիռները գալիս են, հայտարարել է Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել պատրաստվել Սիրիայի դեմ հրթիռային հարվածներին: Նա այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում։
«Ռուսաստանը խոստանում է ոչնչացնել Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ։ Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետեւ նրանք կգան՝ փառահեղ, նոր և խելացի», - գրել է Թրամփը: Նա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անվանել է «կենդանի, որը գազով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում դրանից»: Մեկ այլ թվիթում Թրամփը գրել է․ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հիմա առավել քան երբևէ վատ են, ներառյալ Սառը պատերազմի շրջանը։ Դրա համար որեւէ հիմք չկա: Ռուսաստանը մեր օգնության կարիքն ունի իրենց տնտեսության հարցում, ինչը շատ հեշտ կլինի անել, և մեզ պետք է, որ բոլոր ազգերը միասին աշխատեն։ Դադարեցնե՞նք սպառազինությունների մրցավազքը»։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան կոչ է արել ԱՄՆ-ին Սիրիայում ռազմական արկածախնդրության չգնալ: ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թրամփը, իր խորհրդականների հետ միասին, մտածում է Սիրիային ավելի հզոր հարված հասցնելու մասին, քան 2017 թ. ապրիլին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում