Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև գործում է հատուկ կապի գիծը․ Կրեմլ

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև գործում է հատուկ կապի գիծը․ Կրեմլ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև հատուկ կապի գիծն ակտիվ վիճակում է․ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա չի մանրամասնել, թե արդյոք գիծն օգտագործվում է Սիրիայում ԱՄՆ-ի հնարավոր հարվածների առնչությամբ։ «Նկատի ունեմ՝ ընհանուր առմամբ գիծը երկու կողմից էլ կիրառվում է»,- ասել է Պեսկովը։ Սիրիայում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը հայտարարել է, որ ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում տեղի է ունեցել քիմիական գրոհ, որի արդյունքում ենթադրաբար զոհվել է 70 մարդ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, զգուշացրել է, որ Վաշինգտոնը կպարզի գրոհի մանրամասները և կպատժի մեղավորներին։ Նա խոստացել է որոշում ընդունել 24–48 ժամվվա ընթացքում։ Երեկ՝ այդ ժամկետի լրանալուց հետո, Թրամփը հորդորել է Ռուսաստանին պատրաստվել Սիրիայի դեմ հրթիռային հարվածներին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում