ՀԱՊԿ-ը դատապարտել է կոալիցիայի հարվածները Սիրիայում

ՀԱՊԿ մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածները Սիրիայի վրա: ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ դրանք «խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը»:
«Նման քայլերը ստեղծում են իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական վտանգը անհապաղ չեզոքացնելու և ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին», - ասված է հայտարարությունում:
Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին կազմակերպության մշտական խորհուրդը վերահաստատել է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը` կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շարունակել ջանքերը խաղաղություն ու անվտանգություն հաստատելու ուղղությամբ:
ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Տեղադրություն
Civilnet










