Գլխավոր Լրահոս

Մոսկվայում հայ-թուրքական հանդիպման նախօրեին՝ հայտարարություններ Երևանից ու Անկարայից

Մոսկվայում հայ-թուրքական հանդիպման նախօրեին՝ հայտարարություններ Երևանից ու Անկարայից

Հունվարի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ այդ երկրում հավատարմագրված Եվրամիության դեսպանների հավաքի ժամանակ:

«Ադրբեջանի կողմից հողերի ազատագրմամբ Կովկասում նոր ժամանակահատված է սկսվել, և մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց ենք սկսել»,- նշել է Էրդողանը՝ ավելացնելով, որ «կարևոր է՝ Հայաստանը Ադրբեջանի հետ դրական հարաբերություններ հաստատի»:

Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին ավելի վաղ հայտարարություններ է արել պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի։

Մոսկվայում հայ-թուրքական առաջին հանդիպման նախօրեին մեկնաբանությամբ է հանդես եկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում նա ասել է, որ «հայկական կողմի տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»։

«ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»,- ասել է Հունանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում