Գլխավոր Լրահոս

Ալիևն ու Էրդողանը առաջարկել են բանակցություններ կազմակերպել Կիևի ու Մոսկվայի միջև․ Զելենսկի

Ալիևն ու Էրդողանը առաջարկել են բանակցություններ կազմակերպել Կիևի ու Մոսկվայի միջև․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրն իր հերթական տեսաուղերձում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել են բանակցություններ կազմակերպել Կիևի ու Մոսկվայի միջև, հաղորդում է ուկրաինական korrespondent.net-ը։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Իլհամ Ալիևը Ուկրաինային խոստացել է օգնել նավթամթերքի հարցում, իսկ Էրդողանը՝ փակել Ռուսաստանի անցումը դեպի Սև ծով։  

Զելենսկին իր տեսաուղերձում նշել է, որ Ուկրաինան կպայքարի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է խաղաղության համար, և հաղթանակներից մեկն արդեն Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու ընթացակարգի մեկնարկն է։

«Մենք կպայքարենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի երկիրը ազատագրելու համար։ Եթե ապաստարաններում արդեն երեխաներ են ծնվում, նույնիսկ երբ հրետակոծությունները շարունակվում են, ապա հակառակորդը շանս չունի այս անհերքելի ժողովրդական պատերազմում»,- ասել է նա։

«SWIFT-ի հարցում արդեն ամեն ինչ որոշված ​​է, սկսվել է ռուս ագրեսորին վճարային համակարգից անջատելու ընթացակարգը»,- նշել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Ուկրաինայի և Իտալիայի հարաբերությունները նորովի են զարգանում։ «Այսօր ամեն ժամ ես խոսում էի Ուկրաինայի ընկերների հետ: Արտասովոր արդյունք Իտալիայի հետ հարաբերություններում: Սա նոր գլուխ է մեր պետությունների հարաբերություններում»,- ասել է նա:

«Կրոնական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներն աղոթում են Ուկրաինայում խաղաղության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում