Գլխավոր Լրահոս

Զախարովան անդրադարձել է հայկական պատվիրակության՝ Բուչա այցին

Զախարովան անդրադարձել է հայկական պատվիրակության՝ Բուչա այցին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայկական պատվիրակության՝ Ուկրաինայի Բուչա քաղաք այցին։

«Հայաստանի պատվիրակությունը, հավանաբար, ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է իբր ռուսական բանակին, որ ռուսական կողմն է սպանել այդ մարդկանց։ Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը Բուչայում զոհվածների ցուցակը կփոխանցի ռուսական կողմին։ Մենք երկու տարի չենք կարողանում հասնել այն բանին, որ կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրեն այդ տվյալները»,- News.ru-ի հետ զրույցում ասել է Զախարովան։

***

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հունիսի 2-ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը նաև հարգանքի տուրք էր մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Ուկրաինան և Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են 2022-ի մարտին Կիևի մարզի Բուչա քաղաքում բնակչության զանգվածային սպանություններ իրականացնելու համար։ Ռուսաստանի ղեկավարությունը հերքել է տեղի ունեցածին ռուս զինվորականների մասնակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում