Գլխավոր Լրահոս

Կիևը հրաժարվում է ռուսների հետ բանակցել Բելառուսում, որտեղից «հրթիռներ են գալիս»

Կիևը հրաժարվում է ռուսների հետ բանակցել Բելառուսում, որտեղից «հրթիռներ են գալիս»

«Ուկրաինական կողմը պատրաստ չէ բանակցությունների այնտեղ, որտեղից հրթիռներ են գալիս»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Վարշավա, Ստամբուլ, Բաքու․ մենք Ռուսաստանին առաջարկել ենք այդ քաղաքները բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռները չեն թռչում Ուկրաինա»,- ասել է Զելենսկին։

Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը մնում է նույնը՝ «միայն իրական բանակցություններ, ոչ մի վերջնագիր»։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը ժամանել է Գոմել՝ «գիտակցելով, որ դա անիմաստ է»։

Կիևը Բելառուսի տարածքում բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի առաջարկները համարում է «պարզունակ և կանխատեսելի քարոզչական պատմություն», որը խաղացել է «Պեսկովը և ռուսական կողմը», - BBC News-ին ասել է Պոդոլյակը։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է բելառուսական Գոմել քաղաք՝ ուկրաինացիների հետ բանակցությունների։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում