Գլխավոր Լրահոս

Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն ավարտվել են անարդյունք

Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն ավարտվել են անարդյունք

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև Աբու Դաբիում կայացած երկօրյա բանակցություններն այսօր ավարտվել են առանց որևէ կոնկրետ արդյունքի կամ հայտարարության, հաղորդում է Al Jazeera-ն։ Չնայած կողմերը հրապարակավ խոսում են «կառուցողական մթնոլորտի» մասին, փաստացի առաջընթացի կամ համաձայնությունների մասին չի հաղորդվում։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ բանակցություններից հետո պատվիրակությունները վերադարձել են իրենց հյուրանոցներ, և նույն օրը բանակցությունների շարունակություն այլևս չի նախատեսվել։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ «արդյունքներ կան, սակայն դրանք կհայտարարվեն համապատասխան մարմինների կողմից իրենց մայրաքաղաքներում»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս փորձել է դրական երանգ հաղորդել հանդիպմանը՝ հայտարարելով, որ քննարկումները «կառուցողական» են եղել և մոտ օրերին դրանց շարունակությունը հնարավոր է։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են «պատերազմն ավարտելու հնարավոր չափորոշիչները» և բանակցային գործընթացի հետագա տրամաբանությունը։

«Ամերիկյան կողմը բարձրացրել է պատերազմի ավարտի պայմանների նյութականացման հնարավոր ձևաչափերի հարցը, ինչպես նաև այն անվտանգային պայմանները, որոնք անհրաժեշտ են իրական խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Զելենսկին։

Բանակցություններին զուգահեռ, իրավիճակն Ուկրաինայում շարունակում է սրվել։ Ռուսական ուժերի հերթական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մոտ 1,2 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Կիևում և Խարկովում արձանագրվել են զոհեր և տասնյակ վիրավորներ։

Ուկրաինայի ընդդիմադիր պատգամավոր Կիրա Ռուդիկը սոցիալական ցանցերում գրել է, որ մայրաքաղաքում պայթյունները «ցնցում են քաղաքը», իսկ էներգետիկ համակարգը «կախված է մազից»։

Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մաթերնովան Ռուսաստանի վերջին հարվածները բնութագրել է որպես «ահաբեկչություն»։

ԱՄԷ-ի իշխանությունները ևս արձագանքել են հանդիպմանը՝ հայտարարելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ շփումները տեղի են ունեցել «դրական և կառուցողական մթնոլորտում», սակայն նրանք որևէ մանրամասն չեն հայտնել հնարավոր արդյունքների մասին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում