Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի ընթացքը։ Ափսոսանք է հայտնվել ուկրաինական կողմի դանդաղկոտության կապակցությամբ։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ռազմական գործողության, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ազատագրված տարածքներում անվտանգության ապահովման և կենսական ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված շարունակվող ռազմական ջանքերի մասին։ Անդրադարձ է եղել նաև հակապատժամիջոցային թեմաներին։ Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկրի ներկայիս մակրոտնտեսական իրավիճակի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում։
Civilnet











