Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը հայտնել է իր զոհերի թվի մասին՝ պատերազմից ի վեր երկրորդ անգամ

Ռուսաստանը հայտնել է իր զոհերի թվի մասին՝ պատերազմից ի վեր երկրորդ անգամ

Ռուսաստանի գլխավոր շտաբը Ուկրաինա ներխուժումից ի վեր երկրորդ անգամ հրապարակել է մարտական ​​կորուստների մասին տվյալները՝ 1351 զոհ, 3825 վիրավոր։

«Ցավոք, հատուկ ռազմական գործողության ընթացքում մեր զինակիցների շրջանում կորուստներ կան․ մինչ օրս զոհվել է 1 351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը»,- ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը այսօր կայացած ճեպազրույցում։

Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։

Մարտի 2-ին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ փետրվարի 24-ից Ուկրաինայում 498 ռուս զինծառայող է զոհվել։

Ուկրաինան պնդում է, որ սպանվել է ավելի քան 14 000 ռուս զինծառայող։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս թվերը։  

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում