Գլխավոր Լրահոս

Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանը հրաժարվել է նախնական մի քանի պահանջներից․ Financial Times

Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանը հրաժարվել է նախնական մի քանի պահանջներից․ Financial Times

Որպես հրադադարի բանակցությունների մաս՝ Ռուսաստանն Ուկրաինայից այլևս չի պահանջում «դենացիֆիկացիա» և պատրաստ է համաձայնել Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը, եթե այն մնա ռազմականապես չեզոք․ այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով քննարկումների մասին իրեն տեղեկացրած չորս լավատեղյակ անանուն մարդու։

Financial Times-ի աղբյուրներն ասել են, որ որպես հնարավոր գործարքի մաս՝ Մոսկվան և Կիևը քննարկում են ռազմական գործողությունների դադարը, որը կենթադրի՝ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից՝ անվտանգության երաշխիքների և ԵՄ-ին միանալու հեռանկարի դիմաց։ Թերթի զրուցակիները նշել են, որ հարցը դեռ վերջնականացված չէ: 

«Հրադադարի փաստաթղթի նախագիծը որևէ քննարկում չի պարունակում Ռուսաստանի սկզբնական երեք հիմնական պահանջների մասին՝ «դենացիֆիկացիա», «ապառազմականացում» և Ուկրաինայում ռուսաց լեզվի իրավական պաշտպանություն»,- ասել են աղբյուրները:

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներն այսօր հանդիպելու են Ստամբուլում՝ Թուրքիայի միջնորդությամբ։ Սա Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ շրջափուլն է։

Որպես քննարկվող համաձայնության մաս՝ բացի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ձգտումից հրաժարվելուց՝ Ուկրաինան նաև զերծ կմնա միջուկային զենք ստեղծելուց կամ օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելուց։ Փոխարենը Կիևը կստանա անվտանգության երաշխիքներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իտալիայից, Լեհաստանից, Իսրայելից և Թուրքիայից։

Թերթը գրում է, որ քննարկվող կոմյունիկեի նախագծում ամենամեծ վիճելի կետը 2014-ից ի վեր Ռուսաստանի բռնազավթած տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերն են, որոնք պետք է լուծվեն Պուտինի և Զելենսկու ապագա քննարկման ժամանակ: 

«Ներկայում Ուկրաինան պատրաստ է քննարկել հումանիտար հարցեր, ինչպիսիք են Ղրիմի ջրամատակարարման վերականգնումը և խոստանալը՝ երբեք չփորձել թերակղզին ուժով հետ գրավել: Եթե զինադադարը պահպանվի, ապա Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն առանձին փաստաթղթեր մշակելու համար՝ վերջնական տեսքի բերելու անվտանգության երաշխիքները և հետագա համաձայնագրերը սոցիալական հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայում ռուսաց լեզվի պաշտպանությունը: Դրան կհետևեն Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու փորձերը, թեև Պեսկովը երկուշաբթի ասել է, որ նման հանդիպում կազմակերպելու «ոչ մի շարժառիթ» չի եղել»,- գրել է Financial Times-ը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում