Գլխավոր Լրահոս

Ռուսական զորքերը դուրս կգան Խերսոն քաղաքից

Ռուսական զորքերը դուրս կգան Խերսոն քաղաքից

Ռուսական զորքերը առաջիկայում կնահանջեն Խերսոն քաղաքից և պաշտպանություն կզբաղեցնեն Դնեպրի ձախ ափին։ Նման հրաման է տվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ուկրաինական պատերազմում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով, փոխանցում է Kommersant-ը։

Ըստ Սուրովիկինի՝ նահանջը թույլ կտա պահպանել զինվորականների կյանքն ու զորքի մարտունակությունը, ինչպես նաև հնարավորություն կտա լրացուցիչ ուժերով այլ ուղղություններով ակտիվ գործողություններ իրականացնել:

Սերգեյ Սուրովիկինի տվյալներով՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 7-ի ընթացքում Խերսոնից տարհանվել է ավելի քան 115 հազար մարդ։

Ռուսական զորքերը Խերսոնի համար մարտերը սկսել էին փետրվարի 24-ին, իսկ մարտի 3-ից քաղաքը ռուսական բանակի վերահսկողության տակ էր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին հրամանագրեր էր ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին, այդ թվում՝ Խերսոնի շրջանը։ Տարածաշրջանը միացվել է հանրաքվեի արդյունքներով։ ՌԴ-ի կազմում ընդգրկվելու օգտին այն ժամանակ քվեարկել էր ընտրողների 87,05 տոկոսը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում