Գլխավոր Լրահոս

Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ

Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Թվիթերում՝ ցավակցելով Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից զոհվածների ու տուժածների ընտանիքներին և առաջարկել Հայաստանի օգնությունը։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որն այդքան շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է առնվազն վեց հետցնցում։ Ժամը 14:00-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է առնվազն 912 մարդ, վիրավորվել՝ 5 385-ը։ Սիրիայում զոհերի թիվը մոտ 390 է, իսկ վիրավորները` ավելի քան 600։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում