Գլխավոր Լրահոս

2020-ի հրադադարից ի վեր Ադրբեջանի ոտնձգություններից Արցախում սպանվել է 15 զինվորական և 6 քաղաքացիական․ Արցախի ՄԻՊ  

2020-ի հրադադարից ի վեր Ադրբեջանի ոտնձգություններից Արցախում սպանվել է 15 զինվորական և 6 քաղաքացիական․ Արցախի ՄԻՊ  

2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարից ի վեր Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների պատճառով Արցախում զոհվել է ընդհանուր 21 հոգի, նշվում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ մարտի 8-ին հրապարակած զեկույցում։

2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար կոպտորեն խախտել է հայտարարության դրույթները՝ դիմելով ռազմական էսկալացիաների, խաթարելով Արցախում խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը, ֆիզիկական և հոգեբանական հարձակումներ ու բռնություն կիրառելով քաղաքացիական բնակչության նկատմամբ, խափանելով կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքներն ու խաթարելով գյուղատնտեսական աշխատանքները։

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ հրադադարի հաստատմանը հաջորդած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ հանցավոր ոտնձգության ավելի քան 150 դեպք, ինչի հետևանքով սպանվել է 21 անձ (6-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 166 անձ (79-ը՝ քաղաքացիական, 87-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 71 անձ (20-ը՝ քաղաքացիական անձ): Ադրբեջանցիների կողմից հափշտակվել են տրանսպորտային միջոցներ, տարբեր տեսակի հրազենային զինատեսակներից ուղիղ թիրախավորվել են բնակելի տներ, վնասվել կամ ոչնչացվել են գյուղատնտեսական տեխնիկա և տրանսպորտային միջոցներ, խաղաղ բնակչությունից հափշտակվել է մանր և խոշոր եղջերավոր անասուններ, հրկիզվել են այգիներ։

Զեկույցն ընդգծում է նաև 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է մարդկանց տարրական իրավունքների՝ բավարար կենսամակարդակի, ազատ տեղաշարժի, առողջության պահպանման, կրթության և մի շարք այլ իրավունքների կոպտագույն խախտումների։

Արցախի ՄԻՊ գրասենյակի զեկույցը նշում է, որ 86 օր շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը փետրվարի վերջից և մարտի սկզբներից վերստին սկսել է պարբերաբար դիմել զինված հարձակումների։ 

Մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակման արդյունքում արցախցի երեք ոստիկանների սպանությունը զեկույցը որակում է «ահաբեկչություն»։ 

Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։

Մարտի 5-ի հարձակման մասին զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝
2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում