Հունիսի 13-ին և 15-ին տեղացած հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով մեծ վնասներ է կրել Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրը։ Շուրջ երկու ժամ տևած հորդառատ անձրևից վնասվել են մրգատու ծառերը, բանջարանաբոստանային կուլտուրաները և դաշտերը: Խափանվել են արևային ջրատաքացուցիչները, իսկ հեղեղը քշել տարել է դաշտերում գտնվող մանր եղջերավոր անասուններին: Անձրևի հետևանքով վնասվել են նաև տների տանիքները և անասնագոմերը: ՍիվիլՆեթն այցելել է գյուղ և լսել գյուղացիների մտահոգությունները, ծանոթացել բնական աղետի հետևանքներին:

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրառումը միջազգային պահանջ չէ․ «Արցախ» միություն

Խաղաղության գործընթացում չկան երաշխիքներ․ զրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ

Անկլավների հարցը. ի՞նչ է թաքնված Փաշինյանի առաջարկի հետևում

Մյանմարից մինչև Արցախ. ի՞նչ է փոխում Միջազգային դատարանի պատմական վճիռը

Արդյո՞ք Հայաստանը 29 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին պատմամշակութային ժառանգության հայտ չի ներկայացրել

Նեպալցի շերպաներից մինչև Hyatt․ Green Rock-ի ծրագրերը Դիլիջանում
Civilnet