Գլխավոր Լրահոս

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանն ազատ է Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշում ընդունելու հարցում

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանն ազատ է Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշում ընդունելու հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, հար-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

«Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է։ Բաքուն ազատ է ընդունել ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում։ Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Ֆիդանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ անհիմն են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Բաքվի հասցեին հնչող քննադատությունները․ «Հնարավոր են բժշկական փոխադրումներ, առաջարկվել են նաև մեծ ծավալներով բեռների փոխադրման այլընտրանքային երթուղիներ։ Այս ամենը հաշվի առնելով՝ անհիմն ենք համարում Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունը»,- ասել է նա։

Ֆիդանի խոսքով՝ տարածաշրջանային կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի միջոցով։ Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է «Զանգեզուրի կապի» բացումը։

Հաքան Ֆիդանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի հետ․ «Թուրքիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ հարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո»։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում