Գլխավոր Լրահոս

Ադրբեջանն Արցախում սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում․ ՊԲ

Ադրբեջանն Արցախում սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հերթական անգամ հերքում է շփման գծում զորքերի և տեխնիկայի կուտակման վերաբերյալ ադրբեջանական կողմի տեղեկությունները։

«Օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նշում են, որ Ադրբեջանն Արցախում սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում։

«Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

https://civilnet.am/news/747209/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d6%84%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a5%d6%80-%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac%d5%9d-%d5%a6%d5%bd%d5%ba%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%bd%d5%a1%d5%a4%d6%80%d5%ab%d5%b9-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում