Պաշտպանության բանակը հայտնում է, որ հակառակորդն Ասկերանի հատվածում կիրառել է ականանետ, տուժածներ չկան։
«Սեպտեմբերի 19-ին` ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի հերքել էր Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18-ին մահացել է երկու քաղաքացիական անձ։
ՊԲ-ից նաև նշել են, որ կեղծ են Ասկերանի հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները։
Civilnet











